Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա, Ռուսական կայսրություն
Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա (ռուս.՝ Александровская военно-юридическая академия), բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն Ռուսական կայսրությունում։ Պատրաստել է ռազմա-իրավաբանական սպաների[1][2]։
Ակադեմիան հիմնադրվել է 1866 թվականին որպես Ռազմական նախարարության աուդիտորական ուսումնարանին (հիմնադրված` 1832 թվականին) կից սպայական դասընթացներ։ 1867 թվականին դասընթացները վերակազմակերպվել են ռազմական ակադեմիայի։ 1908 թվականին Ալեքսանդր III-ի պատվին կոչվել է Ալեքսանդրովյան։ Ակադեմիա են ընդունել զինված ուժերի տարբեր զորքերի սպաներ` ընդհուպ կապիտանի կոչումով, որոնք առնվազն 4 տարի ծառայություն են անցած եղել ռազմական շարքերում։ Ակադեմիայի շրջանավարտներն իրավունք ունեին զբաղեցնելու պաշտոններ ռազմական, դատական դեպարտամենտում։ 1880 թվականից ակադեմիայում սովորել են նաև Սերբիայի և Բուլղարիայի բանակների սպաները։ Ընդհանուր ակադեմիան տվել է մոտ 1000 ռազմական իրավաբան-շրջանավարտներ։ Ակադեմիան փակվել է 1917 թվականի դեկտեմբերին։ Տեղակայված է եղել Սանկտ Պետերբուրգում։
Կոնստանտին Ռոմանովիչ Դովբոր-Ռուսանովիչ- գեներալ-լեյտենանտ, ռազմական գրող
Միխայիլ Անտոնովիչ Ժեբրակ-Ռուսանովիչ - ռուս ռազմական և հասարակական գործիչ, գնդապետ
Ռոման Ռոմանովիչ Ֆոն Ռաուպախ (1870-1943) - գնդապետ, ռազմական քննիչ
Վասիլի Քսենոֆոնտովիչ Բոլդիրև (1850-1916) - գեներալ-լեյտենանտ, 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմի մասնակից, Ալթայի շրջանի ղեկավար (1892 -1900), Բառնաուլի առաջին պատվավոր քաղաքացի
Лыкошин А. С. Юридическая Александровская военная академия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.